Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Առաջին կաթողիկոսը նամակ է հղել Հիլարի Քլինթոնին

Նոյեմբեր 11,2011 14:57

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը նամակով ողջունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Թուրքիայում կրոնական համանքների բռնագրավված գույքը վերադարձնելու կոչը:

Բարձր գնահատելով Քլինթոնի այդ հայտարարությունը` Արամ Առաջինը միաժամանակ օգնություն է առաջարկել «այդ գույքի վերադարձը ապահովելու համար»: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը, ի պատասխան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նամակին, այս տարվա հոկտեմբերին գրավոր տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ակտիվորեն ճնշում է գործադրում Թուրքիայի կառավարության բարձրագույն օղակների նկատմամբ` այդ երկրի կրոնական համայնքների բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու հարցով։

Նոյեմբերի 5-ին ուղարկված նամակում Արամ Առաջինը գրում է. «Մենք ջերմորեն ողջունում ենք այս խիզախ նախաձեռնությունը: Կիլիկիո թեմը, որ բռնությամբ արմատախիլ է արվել դարեր շարունակ իրեն պատկանող նստավայրից, շարունակում է մնալ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող բազմաթիվ եկեղեցիների, վանքերի, հիվանդանոցների, ծերանոցների, դպրոցների, որբանոցների, հուշարձանների, գերեզմանների եւ կրոնական այլ վայրերի և սեփականությունների օրինական սեփականատերը եւ հոգեւոր պահապանը»:

«Այս գույքը, ինչպես նաեւ անհամար շարժական այլ ակտիվներ, այդ թվում` հոգեւոր եւ մշակությային գանձեր, Օսմանյան Թուրքիան ապօրինաբար խլել է հայկական եղեկեցուց` սկսած 1890- ականներից մինչ Հայոց ցեղասպանությունը (1918 թվականը)», – գրում է Արամ Առաջինը:

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել