Հատվածներ ՀՀ նախագահի հոր՝ Ազատ Սարգսյանի հետ բացառիկ հարցազրույցից
– Իսկ Դուք հիմա Երեւանո՞ւմ եք ապրում:
– Ոչ: Երեխեքն են եկել: Ես ու կինս միշտ Ստեփանակերտում ենք ապրում: Գրիգոր Լուսավորիչ 117: Որ գաք Ստեփանակերտ, հարցրեք դարբին Ազատի
տունը։ Տան տեղը ցույց կտան։ Մեր դուռը միշտ բաց է։ Իսկ Երեւան գնում-գալիս եմ: Տղաներիս, թոռներիս եմ այցելում։
– Պատերազմի ժամանակ որտե՞ղ եք եղել։
– Իհարկե՝ Ղարաբաղում։
– Երեւի թե շատ դժվար է եղել, ինչո՞ւ չեկաք Երեւան։
– Իհարկե, դժվար էր։ Պատերազմում ո՞նց կարող է հեշտ լինի։ Բայց ինչպե՞ս գայի։ Բա մեզ ի՞նչ կասեին, մեր տղաների ի՞նչ կասեին։ Եվ անունն ի՞նչ դնեինք, ոք գայինք։
– Հայրիկ, լսել եմ, որ հարեւանասեր մարդ եք ու բակում հարեւանների հետ միշտ նարդի եք խաղում թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երեւանում։ Իսկ լա՞վ եք խաղում։
– Տանում էլ եմ, տանուլ էլ եմ տալիս (ծիծաղում է):
– Գիտեմ նաեւ, որ առանց թիկնապահի եք շրջում։ Ճի՞շտ է։
– Տարիուկես առաջ կինս Լեչկոմիսիայում պառկած էր։ Ընկել, ոտքը կոտրել էր: Բուժում էին։ Ես էլ տաքսիով գնում¬գալիս էի։ Ասում էին՝ դո՞ւ էլ ես տաքսի նստում, ինչո՞ւ քեզ մեքենա չեն տալիս, թիկնապահ չեն տալիս։ Ես էլ պատասխանում եմ՝ ինչի՞ համար։ Ո՞ւմ եմ ինչ արել, ոք թիկնապահով ման գամ։
– Դուք չեք արել, բայց կարող է՝ ուզենան Ձեր տղաներին ցավ պատճառել։
– Նրանք այս երկրի համար ցավող, աշխատող մարդփկ են։ Ես հավատում եմ նրանց։ Նրանք մարդկանց վատություն չեն անի։
Մի անգամ լսել եմ, թե իբր Ստեփանակերտում հինգհարկանի առանձնատուն ունեմ։ Ասողները եկել են տեսել՝ ինչ հինգ հարկ, ինչ բան՝ երկու հարկանի սեփական տուն է, որ ես եմ կառուցել։ Լեւոնի ընկերներն էլ պատմում էին, ասում էին՝ ձեր տուն գալիս մտածում էինք՝ գնանք, ախրանան ներս չի թողնի, ծնողները մեզ չեն ընդունի։ Բայց գալիս տեսնում են՝ ընդամենը փոքր դարպաս է՝ միշտ բաց։
– Ձեր տղաների ընկերները Ձեզ հյուր գալի՞ս են։
– Իհարկե, շատ։ Մեզ հաճախ հյուր էր գալիս Վազգեն Սարգսյանը։ Ես նրան շատ էի սիրում, հարգում։ Հրաշք մարդ էր։ Ափսոս։
– Հայրիկ, թոշակը Ձեզ ու Ձեր տիկնոջը հերիքո՞ւմ Է։
– Հասկանում եմ՝ խոսքդ ուր ես տանում։ Իհարկե, չի հերիքում, դեռ մեր ուզած պետությունը չենք, որ հերիքի: Տղաներս են օգնում, բնականաբար։
– Իսկ Դուք հավատո՞ւմ եք, որ տնտեսությունը ոտքի կկանգնի, ժողովուրդը լավ կապրի Ձեր տղայի իշխանության օրոք։
– Դե, մի մարդով չի լինի, մենակ նախագահը ի՞նչ կարող Է անել։ Ժողովուրդն Էլ պետք Է օգնի։ Միասնական պետք Է լինենք:։ Ու մի քիչ Էլ հանդուրժենք ու համբերենք։
– Իսկ հաճա՞խ են Ձեզ խնդրում, որ միջնորդեք Ձեր որդիների մոտ, ինչ–որ հարցեր լուծեք։
– Իհարկե, պատահում Է։ Բայց բոլորին ասում եմ՝ ես որդիներիս գործերին չեմ խառնվում։ Ուզում եք՝ գնացեք ինքներդ խոսեք։ Բայց մի դեպք եղավ: Ստեփանակերտում մեր փողոցը ասֆալտապատել Էին, կիսատ թողել: Հարեւաններն ասացին՝ գնա, կարող է քո խոսքը անցնի։ Գնացի կառավարություն, ընդունեցին։ Այն ժամանակ վարչապետը Անուշավան Դանիելյանն էր: Ասաց՝ ամեն ինչ կանենք, հանգիստ գնա։ Մի քանի օր հետո եկան, փողոցի այդ հատվածն Էլ ասֆալտապատեցին: Որոշ ժամանակ անց Ազատիչը եկավ Ստեփանակերտ։ Գնում եմ տուն, տեսնեմ՝ տանն Է։ Ասում Է՝ պապա, դու դեպուտատ ե՞ս, որ գնացել ես կառավարություն։ Ասում եմ՝ մի դեպուտատի չափ է՞լ չկամ։ Ասում Է՝ դու դեպուտատից էլ մեծ ես, բայց դեպուտատ չես։
Բայց կարեւորը՝ ճամփեն սարքեցին:
Արփի Սահակյան
«Հայացք»