Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունը հայաստանցի ծանրորդների համար անհաջող է ընթանում: Երեկ իր հնարավորություններից ցածր հանդես եկավ նաեւ մեր գլխավոր հույսը, աշխարհի անցած տարվա չեմպիոն, 77 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, որը երկամարտի 356 (166+190) կգ արդյունքով բավարարվեց չորրորդ տեղով: Այդուհանդերձ, գյումրեցի մարզիկը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ, որն առաջինն է Հայաստանի մարզական պատվիրակության հաշվարկում:
Աշոտ Հակոբյան