Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել «Աննա» սերիալի պրոդյուսերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 10,2011 23:23
Այսօր` նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում Կոմիտաս 50 շենքի բնակիչ, 39-ամյա Արթուր Ապրեսովը, վարելով «Մազդա» մակնիշի 15 ՍԼ 084 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խճուղով երթեւեկելիս դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ավելի քան 100 մետր գլորվել Նուբարաշենի գերեզմանոցի հարեւանությամբ գտնվող ձորը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արթուր Ապրեսովը աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես «Աննա» հեռուստասերիալի պրոդյուսեր:
Ապրեսովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել