«Առավոտի» ճշտված տեղեկություններով` երեկվանից սրտաբանական հիվանդանոցում է գտնվում
ԱՏՎ հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը: Նրան հիվանդանոց են հասցրել սրտամկանի ինֆարկտով, ապա վիրահատել են:
Ըստ մեր աղբյուրների` Հրաչ Քեշիշյանի առողջական վիճակը ներկայումս բավարար է: Մաղթում ենք առողջություն եւ շուտափույթ ապաքինում: