Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի քիչ չաղլիկ լինեիր, կդնեի». դասախոսը՝ ուսանողին

Նոյեմբեր 10,2011 21:13

ԵՊՀ աշխարհագրության ու երկաբանության ֆակուլտետի մուտքի մոտ փակցված է մի հայտարաություն` «առանց ուսանողականի` մուտքն արգելվում է», սակայն ցանկացած մարդ կարող է հանգիստ ներս մտնել: Ուսանողները դժգոհում  էին, որ այդ հայտարարությունը «ուղղակի»  է փակցված: «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ասաց. «Այդ հարցը բազմիցս բարձրացվել է, բայց դեռ լուծում չկա: Պահակային ծառայությունը ինչ-ինչ պատճառներով  չի կարողանում կազմակերպել դա, սակայն նրանք ամեն ինչ անում են` այդ խնդրի շուտ կարգավորման ուղղությամբ»:
«Առավոտ երիտասարդականը» պարզեց՝  սա միակ խնդիրը չէր, որ անհանգստացնում էր ուսանողներին, բողոքների մեծ մասը վերաբերվում էր դասախոս-ուսանող հարաբերությանը: «Կան  դասախոսներ, ովքեր յուրահատուկ մոտեցում են դրսևորում ծանոթի կամ բարեկամի երեխայի նկատմաբ: Նույն ձևով պատասխանած ուսանողներից մեկին բարձր են դնում, մյուսին ցածր»,-ասաց նրանցից մեկը, սակայն չցանկացավ ներկայանալ:

Մեկն էլ բողոքեց,  որ դասախոսը  ուսանողուհուն   կտրել էր քննությունից,  զրկել անվճար սովորելու հնարավորությունից, պատճառաբանելով` «մի քիչ չաղլիկ լինեիր, կդնեի»: «Հարգելի ուսանողներ, հետևե’ք ձեր քաշին, քանի-որ չգիտեք, թե ձեր դասախոսն ինչ ճաշակ կարող է ունենալ»,- վիրավորված կոչ արեց ուսանողուհին` խուսափելով հայտնել անունը:

Քիմիայի եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողները բողոքում են՝ միջոցառումներ չեն կազմակերպվում: «Այդ հարցում միշտ էլ դժգոհություն կլինի: Ակտիվություն չի նկատվում ուսանողների կողմից: Ուսխորհուրդը միշտ էլ միջոցառումներ եւ արշավներ կազմակերպում է»,-ասաց ֆակուլտետի դեկանը:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930