Լրահոս
Օրվա լրահոսը

Նշում են՝ առանց իմանալու ինչ

Նոյեմբեր 10,2011 20:42

18-ամյա Լուսինե Հարությունյանը երիտասարդների միջազգային օրվա մասին անգամ չէր լսել: «Առաջին անգամ եմ լսում, որ նման օր կա , չնայած դա իմ կարծիքով շատ լավ է»- ասում է նա:

Երիտասարդներից շատերն այսօր քաղաքում կազմակերպված մի քանի համերգների  են գնացել՝ չիմանալով, թե դրանք ինչի առթիվ են կազմակերպվել:

«Դե երևի ուղղակի համերգ էին կազմակերպել էլի, – ասում է 20-ամյա Արմեն Սահակյանը,- մենք էլ գնում ենք ուրախանալու»: «Հա գիտեմ այս օրվա մասին,- ասում է 22-ամյա Հասմիկ Պողոսյանը,- այն ավելի հաճելի կդառնար, եթե Հայաստանում կազմակերպվեր այնպես, ինչպես Եվրոպական երկրներում»: Հայ երիտասարդները, ըստ մեր անցկացրած փոքրիկ հարցախույզի, նոյեմբերի 10-ի մասին չիմանալը կապում են Հայաստանում այդ օրը հանդիսավոր կերպով չնշելու հետ:

 

Մերի Խաչատրյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930