Ինչպես ցանկացած երիտասարդ, այնպես էլ ես, քրտնաջան պարապում էի, որպեսզի ընդունվեի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քիմիական տեղխնոլոգիաներ բաժինը: 2003 թվականին ընդունվեցի: Մասնագիտությունս շատ էի սիրում: Երզանում էի ու անգամ ցանկություն կար ուսումս շարունակելու արտերկրում: Արտերկրում սովորելու բուն նպատակն այն էր, որ գտնեի աշխատանք ու ավելի խորացված ուսումնասիրեի մասնագիտությունս: Ինչ- ինչ խնդիրների պատճառով չստացվեց մեկնելս: Ես շարունակում էի սվորել` շատ լավ գիտակցելով, որ ավարտելուց հետո չեմ գտնի մասնագիտությանս համապատասխան աշխատանք:
2009 թվականին ավարտեցի: Անգամ չփորձեցի աշխատանք փնտրել, որովհետև շատ լավ գիտեի, որ անգամ գտնելու դեպքում, աշխատավարձը շատ ցածր է լինելու: Գոհ էի նրանից, որ ունեմ մասնագիտություն, տիրապետում եմ լավ ու այն շատ եմ սիրում:
Մասնագիտություն ընտրելիս սովորաբար մտածում ես` ավարտելուց հետո աշխատանք ունենաս, և որ ամենակարևորն է լավ վարձատրվես: Ինձ մոտ չարդարացվեց և ոչ մեկը, բայց ունեմ աշխատանք:
Մոտ մեկ տարի և ավել ուսումնասիրեցի, սովորեցի հաշվապահությունը: 2010 թվականին ընդունվեցի աշխատանքի՝ որպես հաշվապահ:
Այնպես ստացվեց, որ ցանկություններս զիջեցին հնարավորություններիս: Ցանկությունս այլ էր, բայց … Ինչպես տեսնում ենք լինում է քիմիկ-հաշվապահ-տեխնոլոգ: Իսկ մենք ասում ենք՝ չենք կարող: Ամեն ինչ էլ կարող ենք, միայն ցանկություն է պետք :
Հեղինե Մարտիրոսյան
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
Քտ եւ ԲՃ ֆակուլտետի քիմիական տեխնոլոգիաների բաժնի շրջանավարտ