ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել Արա Ֆիդանյանը, որը մինչ այս բյուրոյի բաժնի պետ էր: Տեղեկատվությունը հաստատել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ NEWS.am-ին:
Հիշեցնենք, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Վարդան Եղիազարյանը: Վերջինս օրերս նշանակվել է Ոստիկանության շտաբի պետ: