Երիտասարդների միջազգային օրը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները նշեցին Երեւանի փողոցներում «ֆլեշ-մոբ» անցկացնելով: Հանրապետության հրապարակից ժամը 16–ին նրանք պաստառները ձեռքներին շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, անցան Ազատության հրապարակով, ապա քայլարշավը շարունակեցին Երեւանի մյուս կենտրոնական փողոցներով` Մաշտոցի պողոտա, Հերացի, Աբովյան, մետրո Երիտասարդական, Մոսկովյան փողոց, Տերյան… Երիտասարդների հետեւից քայլարշավը շարունակում էին մի խումբ ոստիկաններ: Անցորդների մեծ մասն անտարբեր էր այս ակցիային, ոմանք ուղղակի կարդում էին պաստառները, եւ անցնում առաջ, ոմանք դա էլ չէին անում: Պատահում էին նաեւ երիտասարդներին ողջունող եւ հակառակը` «օֆ, զզվցրին, էլի…» ասողներ:
Պաստառների վրա գրված էին «Մի լռիր, երբ քեզ թալանում են», «Օրինապահ պեպելնիցաներ», «Սերժ Սարգսյանի վախճանը ես եմ», «Անսերժ Հայաստան», «Մի լռիր, երբ քեզ սպանում են», «Բանակը սպանդանոց», «Մի հանդուրժիր հանցագործ նախագահ», «Fuck your rule», «Անտարբերությունն է բեսպրեդելի ծնողը», «Հաջոդը դու ես» եւ այլն
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ