Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդները տոնում են ոչ իրենց տոնը

Նոյեմբեր 10,2011 19:36

Երիտասարդության համաշխարհային տոնը տարբեր երկրներում տարբեր օր է նշվում, մի տեղ օգոստոսի 12-ին, մյուսում նոյեմբերի 10-ին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այսօրը երիտասարդության միջազգային օր չի համարում, փոխնախարար Արսեն Քարամյանը այսօրվա աժիոտաժը կապում է 1945թ-ի նոյեմբերի 10-ին՝ Լոնդոնում Երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի գիտաժողովի անցկացման հետ: Մեր նախարարությունը որոշել  է  Հայաստանում այդ երիտասարդներին շնորհավորել  մայիսի  16-ին. 1919 թվականի հենց  այդ  օրը  ստեղծվեց Երևանի պետական համալսարանը: Փոխնախարարը խոսեց ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին, թվարկեց խնդիրներն ու վերջ: Մեկ էլ հիշեցրեց  սկսելու  են  360 բնակարանով  համալիրի շինարարությունը: Բայց խնդիրը  չի լուծվում, ամուր տանիք է ստանում ընդհամենը 580 երիտասարդ զույգ: Փոխարենը՝ Արսեն Քարամյանը առանձնացրել է  երեք հիմնախնդիր` զբաղվածություն, որակյալ կրթություն  և  սոցիալական խնդիրներ: Մեկ ուրիշ ակումբում  հանրային խորհուրդն է, խոսում  են  բուհերում նախնական զինվորական պատրաստվածության դասընթացներ անցկացնելու մասին, այն էլ  2012-ից: Մեղքներս ինչ, երկու տարի քիչ ենք ծառայում, մի բան էլ ուսումնական պրոցեսում: «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մկրտչյանն էլ  խոսում  է մարզերից մայրաքաղաք եկող երիտասարդների խնդիրներից` տրանսպորտ, բնակարան, հավելյալ ծախսեր: Մերին հեռավոր Մարտունիից է, սովորում է Մանկավարժական համալսարանում, ապրում է վարձով, հետն էլ  ձգտում ետ չմնալ կուրսընկերներից: Նրա կարծիքով՝ հանրակացարանը շատ ավելի  նպատակահարմար կլիներուսանողի կեղշցության համար: Սա մի կողմ, իսկ  գիտության ասպարեզում աշխատողները   ավելացնելու բան չունեն, և դժգոհ են, և գոհ են, միևնույն ժամանակ երիտասարդության տոնից անտեղյակ: Կրտսեր գիտաշխատող Սաթիկ Մարուխյանը  ամսական 45,000 դրամ է ստանում: Այնուամենայնիվ  լավատես է:

Հայաստանում այսօր կա 16-ից 30 տարեկան 820 000  երիտասարդ: Նրանցից լավագույնն ընտրված խոհարարները, դերձակներն ու  ատաղձագործները առավոտյան մրցեցին, 21 հաստատություններ, 90 ուսանող, երեք խումբ ու երեքական մասնակից, ներկա էր վարչապետ Սարգսյանը:

Այսօրը դատարկաձեռն չմնացին նաև ՀԱԿ երիտասարդները, իրենց  տոնը շնորհավորեցին ֆլեշ-մոբով, պաստառներով ու  ազատ անկախ Հայաստան գոչելով: Երիտասարդ են մեղադրելու ու  մտածելու շատ բան ունեն, մտքերը էլ պաստառների վրա ամրագրված:

ՄԱԿ-ի հրապարակած «Աշխարհի երիտասարդություն» զեկույցի համաձայն, երկրագնդում ապրում են 1,2 միլիարդ երիտասարդներ` 15-ից 24 տարեկան: Ողջ աշխարհի աշխատունակ մարդկանց մեկ երրորդը երիտասարդներն են:

Մենք էլ ենք երիտասարդ, մենք էլ ունենք  խնդիրներ, մենք էլ ունենք  հետաքրքրություններ ու պահանջներ ու բնական է մեկ գերխնդիր` լինել Ձեր ուշադրության կենտրոնում, հաղորդել ամենահրատապն ու  դինամիկը` լինի աշակերտ, ուսանող, թե կրտսեր գիտաշխատող: Մեր հասակակիցների  խնդիրները  բոլորինս են, մարզից մինչև մայրաքաղաք, տանից մինչև  լսարան: Այնուամենայնիվ այսքանից հետո եկեք ոչ թե շնորհավորենք միմյանց, այլ սպասենք նոյեմբերի 17-ին, որը բոլորիս կողմից երկար սպասված ուսանողության տոնն է, տոն, որը մեր կյանքի մի  շրջանի ամփոփ նկարագիրն է, երբ հիշում ես, ինչպիսին էիր տարիներ առաջ:

«Առավոտի» երիտասարդ՝ Դավիթ Դավիթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930