Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցրինք, տեղյա՞կ է, որ ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անունից դիմել է մի շարք բուհերի ռեկտորների, խնդրելով ներկայացնել լավ սովորող ուսանողների անուններ՝ Գագիկ Ծառուկյանի անվան կրթաթոշակ նշանակելու համար: Նախարարը մեզ հետ զրույցում ասաց. «Ուզում եմ հատուկ շեշտել, որ նախարարությանը նման դիմում-առաջարկ չի եղել: Շատ բնական եմ համարում պետական բուհերի ռեկտորների արձագանքը, որը տեղ է գտել նաեւ մամուլում, որ եթե շրջանցվում է պետական կառավարման լիազոր մարմինը՝ ի դեմս կրթության եւ գիտության նախարարության, ապա հարցը համակարգային քննարկման եւ լուծման ենթակա չէ: Իսկ մենք նման գրություն չենք ստացել»:
ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: