Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավոր. Էդքան խելք ունեմ, որ ինձ չհակասեմ

Նոյեմբեր 10,2011 17:46

«Մի կողմից պետք է տարանջատվեն իշխանությունն ու գործարարությունը, մյուս կողմից էլ՝ շարունակությունը պետք է ասել, որ գործարար աշխարհի հետ իշխանությունները գործընկեր պետք է լինեն: Խոշոր գործարարը կամ գործարարը բացարձակապես հակված չեն օրենսդիր կամ իշխանական որեւէ գործառույթ իրականացնելու համար: Հենց բնությունն այդ հատկությունը գործարարին տվել է նրա համար, որ նա աշխատի ու բարիքներ ստեղծի»,- մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, թե հստակորեն պետք է տարանջատվի գործարարությունը եւ իշխանությունը՝ ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Հայտնի է, որ իշխանության տարբեր ճյուղերում, օրենսդիր մարմնում կան բազմաթիվ գործարարներ, խոշոր գործարար է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը կամ մյուսները ինչո՞ւ են գալիս խորհրդարան, նա այսպես պատասխանեց. «Խորհրդարան մեզ համար է գալիս, որ կարողանանք կոնսոլիդացնել, դրանում ոչ մի վատ բան չկա: Երբ որ առայժմ էդպես փխրուն, մտավորական կեցվածքի մարդիկ պետք է համախմբվեն, համախմբվում են նաեւ գործարար մարդկանց միջոցով: Գագիկ Ծառուկյանն իրականացնում է մի գործունեություն, որը ոչ միայն երկրի շահերը, քաղաքացու իրավունքները պաշտպանելուն է հակված, այլ նաեւ համախմբելու բոլոր կարող ուժերին»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինքն իր պատասխանով հակասում է իրեն, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Ես երբեք չեմ կարող ինձ հակասել, որովհետեւ էդքան խելք ունեմ»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930