Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի «Չենք լռելու»-ներ կհայտնվեն, եթե բացվի միասեռականների ծերանոց

Նոյեմբեր 10,2011 17:43

Այս տարի Մադրիդի քաղաքապետարանը տարածք է հատկացրել, որ միասեռականների համար կառուցվի ծերանոց: Պատճառը՝ բազմաթիվ տարեց նույնասեռականների բողոքն է: Վերջիններս դիմելով իշխանություններին՝ ասել են, թե ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ իրենց մշտապես վիրավորում, նվաստացնում, խոշտանգում են սովորական ծերանոցներում: Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ծերերը իշխանություններին խնդրել են լուծել այս խնդիրը, վերջիններս որոշում են կայացրել ու միասեռականների համար բացել այլընտրանքային ծերանոց:

Իսկ ինչպե՞ս են վերաբերվում մեր համաքաղաքացիներն այս գաղափարին, հնարավո՞ր է արդյոք Հայաստանում էլ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների համար ծերանոց բացվի՝ պատասխանները հետեւյալն են.

 

1. Հայաստանում տարեց միասեռականներ չկան

2. միայն դա էր մեզ պակասում

3. դրանց մինչեւ ծերանալը պետք է վերացնել

4. այդպես նրանք ավելի շատ կհալածվեն, կտարբերվեն

5. եթե մեր իշխանություններում հայտնվեն միասեռական պաշտոնյաներ, ոչ միայն միասեռականների ծերանոց կունենանք, այլ բուհ, կինոդահլիճ, համերգասրահ, եւ հատուկ միասեռականների գծով նախարարություն եւ այլն:

Aravot.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Արմեն Կարեյանն ասաց, որ մենք դեռ այն աստիճանի հանդուրժող չենք, որ թույլ տանք հատուկ միասեռականների համար որեւէ հաստատություն բացվի քաղաքում. «Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, ու քանի «Չենք լռելու»-ներ կհայտնվեն ու կսկսեն բողոքել, քանդել, ավերել: Որքան էլ որ ժամանակները փոխվեն, զարգանանք, առաջադիմենք, միեւնույն է, նման բան Հայաստանի դեպքում չեմ պատկերացնում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930