Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

3 տարեկան շքեղ մեքենան շքեղ չի

Նոյեմբեր 10,2011 17:41

Երեկ «Հայելի» ակումբում 2012-ի բյուջեի քննարկման ժամանակ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանին հիշեցրեց, որ 2008-ի ծրագրի համաձայն՝ 2012-ին կենսաթոշակների միջին մակարդակը ՀՀ-ում պետք է կազմեր 39 հազար 498 դրամ, ո՞ւր մնաց այդ խոստումը: Պարոն Այվազյանն էլ սովորության համաձայն տաքացավ. «Թվախեղդ մի արեք, է, տնտեսական ճգնաժամն էլ ենք մենք արել, ֆայտոնը որ շուռ եկավ Թիֆլիսում՝ էդ էլ ենք մենք արել: Մենք 2009-ին ունեցել ենք տնտեսական ճգնաժամ, որն ազդել է ամեն ինչի վրա»: Բագրատ Ասատրյանի դիտարկմանը, որ «ձեր արածն այս տնտեսությունն է, գոնե ամաչեք, ներողություն խնդրեք», Վ. Այվազյանը նետեց. «Մենք մեր արածով հպարտանում ենք, 2009-ի ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, էն ծրագրի, որ ձեր բանկիրների միջոցով ժողովուրդն ընկավ կեղտի մե՞ջ: 2008-2009-ին, երբ տնտեսությունը փլուզվեց, երբ մոլիբդենը վաճառվում էր 70 հազարով, 2 օրվա մեջ իջավ 20 հազարի, էն ժամանակ դուք ասում էիք՝ մեզ չի հետաքրքրում, իսկ հիմա էստեղ կանգնած թվե՞ր եք հրապարակում»: 2012-ի բյուջեում՝ Վ. Այվազյանին ուրախացրել էր խաղատների պետտուրքի ավելացումը. «Պետք է ամեն սեղանի համար գանձվի 6 մլն դրամ, ամեն խաղային ապարատի համար ամսական 125 հազար դրամ: Բա ի՞նչ, ոչ աշխատատեղ ունեն, ոչ բան, ուրեմն թող փակվեն»:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը եւ Բ. Ասատրյանը մտահոգված էին շքեղության հարկով, որը տարածվում է 3500 Ձ/ՈՒ եւ 90 հազար դոլար արժեքով մեքենաների վրա: Բ. Ասատրյանի խոսքերով. «Պետք է շքեղ համարվի հզոր շարժիչ ունեցողը, անհասկանալի է, թե ինչու են տարիքային սահման դնում, 3 տարեկան շքեղ մեքենան շքեղ չի՞: Հիմա նորից կսկսեն հին մեքենաներ բերել»:

Բանախոսները միայն մի հարցում էին համամիտ՝ որ 101 մլրդ դրամը հավաքագրելը լրիվ հնարավոր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930