Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզբեկը, Գոջին եւ Ֆիլե Գագոն ռաբիզի թոփ 12-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 10,2011 17:10

Թաթուլ

Երեւանում գործող մոտ 450 ռեստորաններում ամենից շատ ռաբիս է հնչում, պատճառը ոչ թե երաժշտական մյուս ժանրերի պակասն է, այլ այցելուների նախասիրությունը. այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեցին ռեստորանների աշխատակիցները: Պարզվում է՝ ռաբիսն էլ լավ  ու վատ ունի, ռեստորանասեր հասարակությունն էլ՝ ռաբիսի սիրված կատարող: Հասարակության շրջանում անցկացրած մեր հարցախույզը համընկավ «օբյեկտների» պատասխանատուների այն պնդումներին, թե այսօր ռաբիս երգի հայտնի կատարող Թաթուլ Ավոյանն ամենապահանջվածն ու ամենասիրվածն է ոչ միայն ռեստորաններում, այլեւ հարսանիքներում եւ այլ միջոցառումներում: Ի դեպ, այս տեսակետը հայտնեցին նաեւ այն «օբյեկտներից», որտեղ Թաթուլը չի էլ երգում:

Երիտասարդների մեծամասնությունը կողմ է, որ իրենց հարսանիքին երգի Թաթուլ Ավոյանը՝ անկախ իրենց երաժշտական նախասիրություններից:

Իսկ ամենից շատ ո՞ր երգն է գրավում թաթուլասեր հասարակությանը. պարզվեց՝ դրանք մի քանիսն են. քանի տարի էլ անցնի, միեւնույն է, Թաթուլի «Սրտի բանալին» եւ «Իմ ախպերը» երգերը միշտ արդիական են:

Ռաբիս երգիչների ԹՈՓ 12-ը ըստ Aravot.am-ի հարցախույզի հետեւյալն է.

12. Ուզբեկ

11.Արտաշ Ասատրյան

10. Տիգրան Ժամկոչյան

9. Արմենչիկ

8. Ֆիլե Գագո

7. Կլարնետիստ Հովո

6. Գոջի

5. Վլե

4. Շավո

3. Թաթա

2. Սպիտակցի Հայկո

1. Թաթուլ

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930