Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթը «մեղավոր» չէ, որ ինքն է մասնակցել մրցույթին.Վահրամ Պետրոսյան

Նոյեմբեր 10,2011 16:37

 

«Առավոտ երիտասարդականը» իր ընթերցողին նախորդ համարում ներկայացրեց  «Մենք մեր երգերով ենք ինքնատիպ–ANGEL DAYAN (Անժելա Ստեփանյան)» նյութը, և, ինչպես խոստացել էինք, Ձեզ ենք ներկայացնում թեմայի առնչությամբ մեր զրույցը երգահան Վահրամ Պետրոսյանի հետ:

 

Զրույցից պարզվեց, որ ո´չ Վահրամը, ո´չ Լիլիթը մինչ այս տեղյակ չէին Անժելա Ստեփանյանի բլոգում տեղադրված նյութերին: Ըստ Վահրամի` սպառնալիքների մասին զառանցանքները, որպես կանոն, հատուկ են մի քիչ հայտնի դառնալու ցանկությամբ վարակված «երաժշտագետ»-բլոգերներին, նրանք ընդունակ են ամենաաներևակայելի, ճղճիմ քայլերի: «Ես պարզապես խղճում եմ այդ աղջկան, և կարեկցանքի մեծ զգացում է առաջանում մեջս նման մարդկանց հանդիպելիս: Մեզ չեն կարող հետաքրքրել կասկածելի, հոգեպես անհավասարակշռված և ինքնահաստատման կարիք ունեցող բլոգերների և երաժիշտների կարծիքները, որովհետև արդեն լսել ենք իսկապես հայտնի և հեղինակավոր մարդկանց կարծիքները Լիլիթի թե´ այս, թե՛ մյուս ժողովրդական ու գուսանական կատարումների մասին. Օրինակ` Երվանդ Երզնկյանը, ժողովրդական երգի կենդանի լեգենդ Օֆելիա Համբարձումյանը ու էլի շատ մասնագետներ դրական են արտահայտվել նրա կատարումների մասին: Օֆելիա Համբարձումյանը մասնավորապես ասաց. «Շատ եմ սիրում Լիլիթի կատարումները, նա շատ ճիշտ է զգում մեր հին երգերի հոգին, և միակն է իր սերնդակիցների մեջ, ում  կատարումները հաճույքով լսում եմ»,- ասաց Վահրամը` հավելելով, որ Լիլիթը «մեղավոր» չէ, որ հենց ինքն է Հայաստանը ներկայացրել այդ մրցույթում, իսկ կատարման` նրա անհատական  մեկնաբանությունը, որի իրավունքը ցանկացած երգիչ-կատարող ունի, հիմնված էր կոմիտասյան բնօրինակի վրա. «Լիլիթը բարձր միավորներ ստացավ հատկապես հենց այդ կատարման համար, և, ինչպես շատերն են նշում, նրա կողմից համարձակ քայլ էր` ակապելլա կատարելը, և նա պատվով է դուրս եկել այդ դժվարին խնդրից»: Իսկ այն հարցին, թե արդյոք կարելի է յուրովի մեկնաբանություններ տալ դասական երգերին, կիրառել մելիզմներ, երգահանը պատասխանեց, որ  փոփոխությունները թույլատրելի են, այսօր շատ հանճարեղ մարդկանց ստեղծագործություններն են այլ կերպ մեկնաբանվում, պարզապես պետք է ունենալ գիտելիքներ, անցած դպրոց, պրոֆեսիոնալիզմ. «Եթե մշակումն արվում է որակով, քննադատելու արժանի ոչինչ չեմ տեսնում դրա մեջ»: Վահրամն այդ փոփոխումներն ու դրանց ընկալումը համեմատեց ասմունքի հետ. «Յուրաքանչյուր մարդ ասմունքում է այնպես, ինչպես ինքն է ընկալում բանաստեղծությունը»:

Իսկ մրցույթին կրկին անդրադառնալով՝ երգահանը նշեց, որ Լիլիթն այդ մրցույթի միակ մասնակիցն էր, ով ստացել է 2 մրցանակ` «Լավագույն վոկալիստ» և մենահամերգ Թբիլիսիում, որ սպասվում է մոտ ապագայում:

Հռիփսիմե Գալստյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930