Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիները թունավորվել են պիցցայի՞ց

Նոյեմբեր 10,2011 16:28

Նոյեմբերի 9-ին տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 7-ի գիշերը պիցցայից թունավորման ախտանիշներով Կապանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Շինարարների թաղամասի նույն ընտանիքի  3 անդամները:

Այսօր նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:

Ըստ հիվանդանոցի գլխավոր վարակաբան Աիդա Բադալյանի` մոր եւ 2 աղջիկների առողջական վիճակը արդեն լավ էր եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքների հայտնի դառնալուց հետո նրանք դուրս են գրվել: Սակայն, բժշկուհու փոխանցմամբ, լաբորատոր հետազոտության արդյունքներով  հնարավոր չի եղել հստակ ախտորոշում տալ եւ պարզել թունավորման իրական  պատճառը, հավանական է սննդից թունավորման վարկածը:

Այն, որ 3-ն էլ նույն օրը օգտվել են տնային պայմաններում պատրաստած պիցցայից՝ փաստ է: Իսկ ուտելիքը պատրաստվել էր նրբերշիկով, երշիկով ու մայոնեզով:  Տուժածների կյանքին այլեւս  վտանգ չի սպառնում, իսկ Կապանում այս օրերին չեն արձանագրվել թունավորման այլ դեպքեր;

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930