Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռու գյուղապետերը անտառահատումների դեմ ոչինչ չեն ձեռնարկում

Նոյեմբեր 10,2011 16:24

Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ ջեռուցման սեզոնի մեկնարկի եւ դրանով պայմանավորված անօրինական ծառահատումների թեման են քննարկել Լոռու մարզպետը, գյուղատնտեսության նախարարության, Լոռու մարզի դատախազության, ոստիկանության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն ու անտառամերձ գյուղերի ղեկավարները:

Պետական կառույցները հույս ունեին, որ համայնքների գազիֆիկացումը կնազվեցներ անտառի շահագործումը, սակայն, գյուղնախարարության տվյալներով, շարունակվում է Լոռու մարզի որոշակի տարածքներում անտառի անխնա հատումը:

Ցավալի է, սակայն, ոչ գյուղնախարարի տեղակալ Ս. Գալստյանը հավաքի ժամանակ, ոչ էլ հավաքի մասին տեղեկացնող մարզպետարանը չեն նշում կոնկրետ անուններ ու հասցեներ:

Իսկ ահա գյուղապետերն արդարանում են, թե գյուղերի գազիֆիկացումը երաշխիք չէ մարդկանց հեռու պահելու անտառ մտնելու գայթակղությունից, որովհետեւ սոցիալապես անապահով, հաստատուն եկամուտ չունեցող գյուղացին ի իճակի չէ հոգալ գազի սպառման մեծ ծախսերը: Գյուղապետերն ասել են, որ եթե կոշտ քայլերի դիմեն՝ բազմաթիվ կարիքավոր ընտանիքների վիճակը ավելի կվատանա:

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 3-ին որոշեց, որ Հայաստանի անտառամերձ բնակավայրերի ընտանիքները սեփական կարիքների համար անտառից կարող են անվճար հավաքել մինչեւ 8 խմ թափուկ վառելա­փայտ:

Լոռու գյուղապետերն առաջարկում են ավելացնել անվճար թափուկի քանակը: Գյուղնախարարությունը դեմ է, քանի որ թափուկմ անսահմանափակ չէ եւ անվճար ծավալի մեծացումը ռիսկային է:

Ոստիկաններն առաջարկում են ռիսկային տարածքներում ստեղծել անշարժ պահակակետեր՝ փայտանյութի շարժը վերահսկելու նպատակով: Բոլոր առաջարկները կքննարկվեն եւ կդառնան միասնական գործողությունների ծրագիր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930