Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Քարամյան . «Խաթարված է առաջարկ-պահանջարկ համակցությունը»

Նոյեմբեր 10,2011 16:14

ՀՀ Երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը կարծում է, որ այսօր կրթությունն ընդամենը դիպլոմի համար է, այդ պատճառով էլ չի կարող լինել լավ աշխատանքի գրավական:

 «Երիտասարդ են համարվում 16-30 տարեկան բոլոր մարդիկ: Սա նաեւ համաեվրոպական նորմատիվ է»,- այսօր «Ռիա Նովոստի» ակումբում լրագրողներին երիտասարդական քաղաքականությանը ծանոթացրեց Արսեն Քարամյանը: Ըստ նրա՝ շուրջ 820 000 երիտասարդ մարդ կա Հայաստանում: Երիտասարդության եւ սպորտի փոխնախարարը ներկայացրեց, որ այժմ ընթանում են Երիտասարդության ազգային զեկույցի պատրաստման աշխատանքները : «Փորձելու ենք պատասխան տալ բազմաթիվ խնդիրների: Սրանով մենք ակնկալում ենք ստանալ մի շատ կարեւոր հարցի պատասխան. ի՞նչ ակնկալիք ունեն երիտասարդ մարդիկ մեր պետությունից»,– ասաց Ա. Քարամյանը:

Խոսելով երիտասարդական խնդիրներից՝ փոխնախարարն առանձնացրեց կրթության, զբաղվածության եւ սոցիալական հարցերը: «Մեզանում կրթության ոլորտում խաթարված է առաջարկ-պահանջարկ համակցությունը: Ընդունված է մոդայիկ մասնագիտությունների շարք, որոնցից պետք է նշել տնտեսագիտությունը, իրավաբանությունը…Դրանք, ըստ մեր հասարակության մտայնության, որոշակի եկամուտներ պետք է ապահովեն ուսումնառությունն ավարտելուց հետո, բայց ես իրականում այդպես չեմ կարծում: Ժամանակն է հասկանալ, որ բարձրագույն կրթությունը, եթե զուտ դիպլոմի համար է՝ երաշխիք չէ աշխատանքի: Լավ աշխատանքի երաշխիք է լավ գիտելիքը: Կրթությունը պետք է լինի թանկ, որակյալ, մատչելի՝ օժտված երիտասարդների համար»,- ասում է Արսեն Քարամյանը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930