Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդահամար-2011»-ում չհաշվառվելը՝ հարցը չհասկանալու հետեւա՞նք

Նոյեմբեր 10,2011 15:44

Հոկտեմբերի 22-ին «Հաշվառվել են, բայց կա անտարբերություն», իսկ հոկտեմբերի 27-ին «Անտարբեր են նաեւ հաշվարարները»  հրապարակումներով տեղեկացրել ենք, որ «Մարդահամար-2011»-ի նկատմամբ անտարբերություն են դրսեւորում ինչպես առանձին քաղաքացիներ, այնպես էլ պետության անունից որոշակի գործողություններ իրականացնելու կոչված անձինք:
Այս փոխադարձ անտարբերությունից հետո ծնվեց Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի կոչը: Թե համապետական հանձնաժողովը, թե մարզային հանձնաժողովները դիմեցին հանրապետության բոլոր այն բնակիչներին, որոնց սույն թվականի հոկտեմբերի 12-21-ը մարդահամարի նպատակով հաշվարարներ չեն այցելել, եւ խնդրեցին, որ այս քաղաքացիներն այդ մասին մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման որեւէ հանձնաժողովի դիմեն մինչեւ հոկտեմբերի 31-ը: Նոյեմբերի 2-ին «Մի՞թե այդքան վատ է. Մարդահամար-2011»-ին մասնակցելու կոչը քաղաքացիներին առանձնապես չի ոգեւորել» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ 10 մարզում վիճակագիրների կոչին պատասխանել է 50-ից էլ պակաս մարդ ):

Սյունիքում, օրինակ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությունը 10 զանգ է ստացել. 6-ը՝ Մեղրիից եւ 4 հոգուց բաղկացած մի ընտանիք՝ Գորիսից: «Մեղրիում 6 բնակիչների չհաշվառման պատճառն այն էր, որ հաշվարարի հարցերին պատասխանող ընտանիքի ներկայացուցիչները չեն նշել իրենց ընտանիքի մյուս անդամներին: Հնարավոր է նաեւ, որ սխալ հասկացած լինեն հարցը, որը վերաբերում էր հաշվառման պահին ընտանիքի անդամների ներկա լինելուն: Իսկ Գորիսում 4 հոգուց բաղկացած ընտանիքը չի հաշվառվել, քանի որ մարդահամարի անցկացման օրերին քաղաքից բացակայում էր եւ միայն հոկտեմբերի 26-ին է քաղաք վերադարձել», – «Առավոտին» ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության պետ, մարդահամարին աջակցող մարզային հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Գրիգորյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930