Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 17-ին տեղի կունենա երկու շարքայինների սպանության գործով մեղադրվող Միխայիլ Բաշչկովի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Գործի վարույթը մինչ այդ մակագրված էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ներկայումս այս գործը գտնվում է դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում:
Սպանությունը տեղի էր ունեցել ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության զորամասերից մեկի ռադիոկենտրոնի շենքում:
Կարդացեք նաև
Դատարկ դահլիճներում շաբաթվա աղմկահարույց դատական նիստերի մասին կարդացեք «Առավոտի» շաբաթօրյա համարում:
Ռուզան ՄԻՆԱՍՅՆ