Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք է վերցրե՞լ

Նոյեմբեր 10,2011 15:19

Մեղրեցի վկան նեղացել էր ինտերնետից, թերթերից, ԱԱԾ քննիչի պաշտպաններից

 ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանի կաշառք վերցնելու գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել վկա Բալասան Զաքարյանը: Մեղրեցի այս կինը դատարանում ցուցմունք տվեց, որ որդին՝ Հովիկ Գրիգորյանը /9 տարվա ազատազրկման դատապարտված/ 4000 դոլար կաշառք է տվել ԱԱԾ քննիչին, որ նրա գործը փակվի:

Դատավոր Մխիթար Պապոյանի հարցին, թե ի՞նչ է ուզում դատարանից, վկան պատասխանեց, որ չի ուզում որեւէ մեկը դատապարտվի, բայց ինչպես իր որդին է հանցանքի համար պատասխան տալիս, յուրաքանչյուրը պիտի պատասխան տա իր կատարած հանցանքի համար:

 

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930