Իսրայելի Գերագույն դատարանը հաստատել է նախկին նախագահ Մոշե Կացավի դատավճիռը, տեղեկացնում է vesti ru -ն: Նա մեղավոր էր ճանաչվել իր ենթակային բռնաբարելու եւ սեռական բնույթի այլ հանցագործությունների համար եւ Թել Ավիվի շրջանային դատարանի կողմից դատապարտվել յոթ տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ նախկին նախագահը դիմում էր ներկայացրել Գերագույն դատարան, նշելով, որ բոլոր սեռական շփումները տեղի են ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Մոշե Կացավը, որն այժմ 66 տարեկան է, Իսրայելի նախագահի պաշտոնում էր 2000-ից մինչեւ 2007 թվականը: