Այսօր` նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում Արմավիրի Մերձավան գյուղի բնակիչ, 43-ամյա Բաբկեն Սարգսյանը, վարելով «Երազ» մակնիշի 67 ԼՍ 594 համարանիշի ավտոմեքենան՝ դուրս է եկել հանդիպակաց գոտի, շրջվել եւ բախվել Մերձավանի ՊՆ X զորամասի դիմաց կայանված, 36-ամյա Օնիկ Ներսիսյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 12 ՏՏ 348 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով Բաբկեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները` դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էջմիածնի քննչական բաժանմունքի քննիչ Էդգար Բաբայանը: Նրա հանձնարարականով, մեքենաները տեղափոխվեցին Էջմիածնի ոստիկանության տուգանային հրապարակ: