Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. ՀԱԿ ընդդիմադիր կեցվածքը կառուցողական բնույթ է կրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 10,2011 14:14

Այսօր «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանից հետաքրքվեցին, թե ի՞նչ նմանություններ է տեսնում ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ եւ առաջիկայում հնարավոր համարու՞մ է, որ ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանի պես՝ այլ ՕԵԿ-ականներ էլ ԲՀԿ-ական դառնան. «Նմանություններին ծանոթ չեմ կարող լինել, միգուցե մշակույթից հեռու մարդ եմ, բայց բոլոր պարագաներում՝ մի բան կարող եմ հստակ ասել, որ մեզ մոտ գոյություն ունի մոտեցումը, որ մարդկանց բաժանում ենք բանակների՝ յուրայիններ, ոչ յուրայիններ, օտարներ»,- պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը: Ավելի ուշ կարծիք հայտնեց, թե անկախ նրանից՝ մարդը ո՞ր ուժի կամ ի՞նչ հասարակական կազմակերպության մեջ է գտնվում, պետք է իրեն դրսեւորի. «Թամար Պողոսյանն այդպիսի անձնավորություն է»:

Պարոն Բոստանջյանը քաղաքական ուժերից նկատի ուներ նաեւ Կոնգրեսին. «Ինչի՞ չէ, ախր մենք օտարներ չենք: Էդ նույն Կոնգրեսը խելոք մարդկանց հավաքատեղի է եղել միշտ, մեր երկիրն իրենք ստեղծեցին, էս ազատ հարաբերությունները: Բոլոր դեպքերում  իրենց ընդդիմադիր կեցվածքն էլի կառուցողական բնույթ է կրում: Ուզում եմ էդպես մտածել, որ այսօրվա իշխանությունները բազմաթիվ քայլեր՝ ի նպաստ ժողովրդի, անում են՝ ելնելով ՀԱԿ-ի խոսքերից կամ մոտեցումներից»: 

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930