Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներկայացրեց 2011 թվականի պետբյուջեում եւ 2010 թվականի կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ ՀՀ դեպարտամենտին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը, որը, վարչապետի հանձնարարականով, չպետք է ներկայացներ: Նախարարությունն առաջարկում էր պահուստային ֆոնդից գումարներ ուղղել պետբյուջեի կատարմանը, բայց Վաչե Գաբրիելյանը խոսքը չավարտած՝ վարչապետն ընդհատեց. «Պարոն Գաբրիելյան, բայց ես ձեզ հանձնարարել էի, այս հարցը միասին լրացուցիչ քննարկենք, դուք ինձ չեք զեկուցել, կարո՞ղ ենք ձեւակերպումները տալ հունվարի 1-ով: Խոսքը 320 միլիոն դրամի մասին է, չէ՞, ինչո՞ւ եք օրակարգ մտցրել»: Նախարարն էլ համաձայնեց հունվարի 1-ով անել ձեւակերպումները եւ միայն վարչապետի հետ քննարկելուց հետո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ