Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը տարիքի պատճառով հազվադեպ է ներկա լինում մարզական խոշորագույն մրցումների: Բայց նա սիրում է սպորտը եւ այդ բացը հաճախ լրացնում մարզաշխարհի աստղերին եւ գործիչներին իր ապարանքում ընդունելով:
Թագուհին անտարբեր չէ ֆուտբոլի նկատմամբ, իսկ նրա սիրելի թիմը Լոնդոնի «Արսենալն» է: Պարզվում է, որ այդ ակումբի երկրպագու եղել է նաեւ աշխարհի N1 ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենը: Նա 90-ականներին, երբ դեռ չէր վաստակել այդ «տիտղոսը», բնակվել է Լոնդոնում, հաճախել «կանոնիրների» հանդիպումներին: Վարկած կա, որ 2001 թվականի ահաբեկչությունը նախատեսված է եղել իրականացնել Լոնդոնում: Սակայն Ուսաման հետագայում հրաժարվել է այդ մտքից, քանի որ այնտեղ խաղում է նրա սիրելի ֆուտբոլային ակումբը՝ «Արսենալը»:
Աշոտ Հակոբյան