Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի նոր ոստիկանապետն է Գիզիրյանի նախկին ենթական

Նոյեմբեր 10,2011 14:03

Արդեն հաղորդել ենք , որ երեկ երեկոյան հանրապետության նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Շիրակի մարզի ոստիկանապետ Արամ Տեր-Թովմասյանը` իր աթոռը զիջելով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանին: Ինչպես տեղեկացնում են ոստիկանական մեր աղբյուրները, պետի հեռանալն անակնկալ է եղել անձնակազմի համար. վերջինս, իմանալով իրեն ազատելու լուրը, հավաքել է իրերն ու առանց հրաժեշտի հեռացել, իսկ անձնակազմին պաշտոնապես այս մասին տեղյակ են պահել ուշ երեկոյան: Նշենք, որ առայժմ պաշտոնազուրկ ոստիկանին որեւէ պաշտոն չեն խոստացել:

Ի դեպ, Շիրակի նախկին մարզային ոստիկանապետը մայրաքաղաքից էր, այս պաշտոնը զբաղեցնում էր մոտ 2,5 տարի, եկել էր Գյումրու հանրահայտ պաշտոնյաների §ռազբորկասեր¦, կրմինալ հակում ունեցող տղերքին կարգի հրավիրելու ու, այսպես ասած, անկաշկանդ աշխատելու համար, այսինքն՝ ոստիկանական համակարգում ծանոթախնամիական կապերի օգնությամբ հանցագործներին պատժից ազատելուն վերջ դնելու: Համենայնդեպս իր պաշտոնավարման 2,5 տարիների ընթացքում հրավիրած միակ մամուլի ասուլիսի ժամանակ նման մի խոստովանանք հնչել է ոստիկանապետի շուրթերից:

Այս ոստիկանապետի օրոք թեեւ արտառոց «ռազբորկաներ» տեղի չունեցան մինչ այդ կրիմինալ քաղաքի համբավ ձեռք բերած Գյումրիում, այդուհանդերձ քաղաքն աչքի ընկավ բենզին սրսկվողների աննախադեպ քանակով: Ոստիկանապետին չհաջողվեց նաեւ լռեցնել վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդների բողոքի ալիքը: Ինչպես կատակում են գյումրեցի որոշ պաշտոնյաներ, Շիրակի մարզին երկրորդ ոստիկանապետ անհրաժեշտ չէ, քանի որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որը նախկինում զբաղեցրել է ոստիկանապետի պաշտոնը՝ իր հին մասնագիտությունը այդպես էլ չի կարողանում մոռանալ. վերջինս նույնիսկ լրագրողների ներկայությամբ մի քանի անգամ հրահանգներ իջեցրեց մարզի ոստիկանապետերին: Նկատենք, որ մարզի պաշտոնյաներից շատերի տպավորությամբ, ոչ թե ոստիկանապետին, այլ մարզպետին է հաջողվել վերջ դնել քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաների որդիների կողմից օրը ցերեկով հաճախակի արձակվող կրակոցներին:

Ի դեպ, մեր աղբյուների փոխանցմամբ, Շիրակի նորանշանակ ոստիկանապետը, ինչպես եւ նախորդը, եղել է Աշոտ Գիզիրյանի ենթական ու նրա պատրաստած կադրը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930