ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կառավարության նիստում անդրադառնալով երեկ Վանում տեղի ունեցած երկրաշարժին՝ հայտնեց, որ այս անգամ էլ երկրաշարժի էպիկենտրոնը Վանում է եղել՝ 9,8 մագնիտուդով: Հայաստանում այն ավելի թույլ է արտահայտվել՝ 3 բալ: «Վանում առաջին անգամ 7,2 մագնիտուդից բարձր երկրաշարժից հետո 2000-ից ավելի հետցնցումներ են եղել»,- բացատրեց նախարարը: Վարչապետի հարցին, թե ավերածություններ եղե՞լ են, նախարարը ասաց, որ չեն եղել: Թեեւ ավելի վաղ էին լրատվամիջոցները տարածել, որ մարդիկ են զոհվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ