Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել էր «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն եւ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու գործով նախնական դատական նիստը՝ ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ի: Պատասխանող կողմի ներկայացուցչի կողմից ստացվել էր միջնորդություն այն մասին, որ նիստը կասեցվի կամ հետաձգվի՝ մինչեւ ՀՀ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 15-ին կայացնի որոշում Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ի ՀՀ սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ: Հիշեցնենք, որ խոսքը մարդու իրավունքների պաշտպանի դատարան դիմելու հետ կապված դատավեճին է առնչվում:
Դատաքննությունը նշանակվեց դեկտեմբերի 21-ին: Նշենք, որ հայցվորը դեմ էր հետաձգմանը:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ