«Թուրքական մամուլն ու հանրային կարծիքը գտնում են, որ այդ քաղաքականությունը ձախողվել է, որովհետեւ Թուրքիան փաստորեն ոչ թե ունի «զրո խնդիրներ՝ հարեւանների հետ», այլ «զրո հարեւաններ՝ առանց խնդիրների»: Դա են ցույց տալիս Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի, Սիրիայի, Կիպրոսի եւ դրանով պայմանավորված՝ ողջ ԵՄ-ի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության որդեգրած «զրո խնդիրներ՝ հարեւանների հետ» քաղաքականությանը՝ ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Կարդացեք
«Առավոտ» օրաթերթ