Նոյեմբերի 5-ին եւ 6-ին Տավուշի մարզի Զորական եւ Դեղձավան գյուղերի տարածքում 4-5 հրդեհ կար, այրվում էին չոր խոտերով ծածկված դաշտերը: Զորականի տարածքում, ֆելզիտի հանքավայրից ոչ հեռու կրակը մոտենում էր Վրաստանի հետ սահմանին: Սակայն կրակը չէր կարող անցնել հարեւան երկրի տարածք, որովհետեւ սահմանագծին փորված է խրամատ: Բացի այդ, հաջորդ օրը տեղացած ձյունը լուծեց կրակի խնդիրը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ