Ֆրանսիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մինչեւ 69 կգ քաշային Մելինե Դալուզյանի երեկվա անակնկալ ձախողումից հետո (նա հաղթողի հիմնական հավակնորդներից էր) ոսկե մեդալի մեր գլխավոր հույսն աշխարհի գործող չեմպիոն, 77 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանն է, որը մրցահարթակ մտնելու է այսօր երեկոյան: Սակայն ոչ միայն չեմպիոնության, այլ, ընդհանրապես, մեդալի համար պայքարը շատ դաժան է լինելու: Ուժեղագույնների խմբում ընդգրկված 12 մասնակիցներից 4-ը նախնական հայտով պատվիրել են հավասար՝ 370 կգ: Նրանց մեջ է նաեւ աշխարհի ռեկորդակիր, չինացի Կսյաոժուն Լյուն, որին մեր գյումրեցի ծանրորդն անցած տարի Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունում դրամատիկ պայքարում հաղթեց ոսկու համար պայքարում:
Աշոտ Հակոբյան