Հոկտեմբերի 8-ին Նոյեմբերյան քաղաքում արտասովոր հարսանիք է եղել: 28-ամյա կինն ամուսնանում էր 21-ամյա երիտասարդի հետ: Արտասովորն այն էր, որ հարսանեկան սպիտակ հանդերձ հագած, հարսի քողով կինը մինչ այդ շուրջ 10 տարի ամուսնացած էր, ապրել էր Իջեւան քաղաքում, ուներ 3 զավակ: Իրավաբան ամուսինը նրանից ամուսնալուծվելով` կարողացել էր դատարանում ապացուցել, որ ինքն ավելի լավ ծնող է,եւ դատարանը երեք զավակների խնամքը հանձնել էր իրավաբան հորը: Ամուրի, երիտասարդ տղայի եւ 28-ամյա կնոջ ամուսնությանը Նոյեմբերյանում շատերն էին թերահավատորեն վերաբերում, եւ հոռետես կանխագուշակումներն արդարացան: Ամուսնությունից 18 օր անց աղջիկն առանց հրաժեշտ տալու` «անգլիական ձեւով» լքել է նոր ամուսնուն` իր հետ տանելով նաեւ ստացած 3 ոսկե զարդը: Լավատեղյակ անձինք ասում են, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերից մեկից սերված աղջիկը հիմա Երեւանում է՝ Նոյեմբերյանի մի այլ գյուղի բնակիչ, չամուսնացած մի ոստիկանի հետ, որի հետ սիրային կապի մեջ էր մինչեւ նոյեմբերյանցու հետ ամուսնանալը: Լավատեղյակներն ասում են, որ 21-ամյա նոյեմբերյանցու հետ աղջիկն ամուսնացել էր` ոստիկանին ապացուցելու համար, որ ինքը կարող է ամուսնանանալ ամուրի տղայի հետ: Նոյեմբերյանում խոսում են, որ հիմա աղջիկը ուզում է դառնալ չամուսնացած ոստիկան կինը:
Հայկական «Փախչող հարսնացու» պատմության հերոսների անունները չենք հրապարակում՝ հասկանալի պատճառներով: Անձնական կյանք է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ