
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Տեր-Թովմասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու ուղարկվել կադրերի տրամադրության տակ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի պաշտոնից ազատվել է ոստիկանության գնդապետ Նազարեթ Մնացականյանը: Այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Լեւոն Խաչատրյանը:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել է ոստիկանության գնդապետ Սուրիկ Սարուխանյանը, որը ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարն էր:
Ոստիկանության գնդապետ Մելիք Գասպարյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական Կոտայքի բաժանմունքի պետի պաշտոնից: Այդ բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Միքայել Աֆյանը, որը, ոստիկանապետի հրամանով, ազատվել է Երեւանի թիվ 3-րդ հաշվառման քննական բաժանմունքում իր ունեցած ավագ տեսուչի պաշտոնից:
Հայտնենք, որ Միքայել Աֆյանը ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Աֆյանի որդին է:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ