«Եկել է ժամանակը, որ իսկապես խելքով աշխատենք», հայտարարել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«ՉԻ»- Պրն Ալավերդյանն անպատասխանատու հայտարարություն է արել. չի կարելի հենց այնպես վերցնել ու միանգամից սկսել «խելքով աշխատել»: Դրա համար նախապատրաստական լուրջ աշխատանքներ են պետք: Օրինակ՝ Ազգային ժողովը պիտի հստակ օրենք ընդունի, որ, ենթադրենք, 2013թ. հունիսի 1-ից հարկային մարմինները պիտի «խելքով աշխատեն», հետո կառավարությունը պիտի «խելքով աշխատելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույց» մշակի եւ այլն:
Բայց այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա: Պետական կառավարման համակարգն, ինչպես հայտնի է, միասնական օրգանիզմ է, եւ այդ օրգանիզմի ներսում պիտի կատարյալ ներդաշնակություն լինի, այսինքն՝ պիտի գործեն միասնական սկզբունքներ: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել միասնական օրգանիզմի պառակտմանը: Պարզ ասած՝ եթե կառավարությունն ամբողջությամբ «խելքով չի աշխատում», չի կարելի թույլ տալ, որ դրա առանձին կառույցներից մեկը «խելքով աշխատի»: Բա ո՞ւր մնաց թիմային համերաշխությունը:
Այնպես որ՝ երեւի պրն Ալավերդյանն իրականում կառավարությանն է կոչ արել «խելքով աշխատել»:
Կարդացեք նաև
«Չորրորդ ինքնիշխանություն»