Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարար Խաչիկ Ասրյան. «Դժոխքի դարպասների պահակ լինելն էդքան Էլ հեշտ գործ չէ»

Նոյեմբեր 10,2011 11:41

Հատվածներ Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի փոխնախագահ Խաչիկ Ասրյանի հետ հարցազրույցից

– Պարոն Ասրյան, Ձեր հարցազրույցներից մեկում ասել Էիք, որ պատրաստ եք Սերժ Սարգսյանի հրահանգով դժոխքի դարպասների պահակ աշխատել։ Ինչո՞ւ։

Սերժ Սարգսյանը ե՛ւ որպես ՀՀ նախագահ, ե՛ւ որպես հայ մարդ, հայ ժողովրդի հայրենասեր զավակ՝ ինձ համար բարձրազույն արժեք Է։ Եվ ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ այո, հանրապետության նախազահի ե՛ւ հրամանով, ե՛ւ առաջարկով, ե՛ւ հանձնարարությամբ ես կլինեմ ցանկացած տեղ, այդ թվում նաեւ դժոխքի դարպասների պահակը, եթե այդ գործընթացը նպաստելու Է իմ պետության անընդհատ հզորացման գործընթացին։

– Եթե Ձեզ էլ խնդրի հրաժարական տալ, կտաք չէ՞, եթե պատրաստ եք դժոխքի պահակ դաոնալ։

Ուրեմն, եթե պարոն Սերժ Սարգսյանը ոչ թե խնդրի, այլ նրա ասելով՝ ես ոչ միայն հրաժարական կներկայացնեմ, այլ կլինեմ այնտեղ, որտեղ հայոց նախագահն ինձ կուղարկի կամ կհրամայի կամ կառաջարկի։ Հետո Ձեզ ասեմ, որ դժոխքի դարպասների պահակ լինելն էդքան Էլ հեշտ գործ չէ։ Ավելի լավ է 3 անգամ գնաս Բաքու գաս, քան դժոխքի պահակ լինես: Իրականում ես փոխաբերական իմաստով եմ ասում, որ պատրաստ եմ իմ նախագահի հրամանով իմ պետության զարգացման գործընթացներում լինել ամենդժվարանցանելի տեղերում:

Անուշ Դաշտենց

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930