Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում շախմատի եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունների ավարտին մնում է երկու տուր: Այսօր երեկոյան աշխարհի թիմային չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հանդիպում է Նիդեռլանդների, իսկ կանանց թիմը՝ Սերբիայի հետ:
Իսկ նախորդ տուրում մեր տղաների քառյակը 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով ֆրանսիացիների նկատմամբ՝ թիմային 11,0 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Հավաքականին հաղթական միավոր բերեց երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը: Ավաղ, աղջիկները նույն հաշվով պարտվեցին մրցաշարի առաջատար Ռուսաստանի ընտրանուն (միակ պարտությունը կրեց Մարիա Կուրսովան) եւ 8,0 միավորով եզրափակում են առաջատարների տասնյակը:
Աշոտ Հակոբյան