Իրականում դա ոչ թե ելույթ էր, այլ խոստումների ու դեկլարատիվ ճշմարտությունների մի երկարատեւ շարան, որտեղ գերակշռում Էին «պետք Է», «հարկավոր Է», «անխուսափելի Է» եւ նմանատիպ անհասցե ձեւակերպումները. «Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ Է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու ուղղությամբ», «Մենք պետք Է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները», «Մենք պետք Է ձեւավորենք ստեղծող հասարակություն, որտեղ գերիշխում են աշխատասիրությունը, նա խաձեռնողականությունը», «Պետք Է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը եւ, ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացին։ Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից։ Փոխարենը պետությունը պետք Է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել եւ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի շահը»… եւ այլն, եւ այլն։ «Պետք Է»-ների այս անվերջանալի շարանը լսելը թերեւս ավելի տանելի լիներ, եթե այն հնչեր որեւէ ընդդիմադիր գործչի շուրթերից, որը չունի դրանք իրականացնելու լծակներ։ Սակայն երբ այդ մասին արդեն չորս տարի շարունակ նույն տոնայնությամբ խոսում է մի մարդ, ում ձեռքում կենտրոնացած են այդ ամենն իրագործելու բոլոր լծակներն ու մեխանիզմները, դա արդեն պարզապես վերածվում է զավեշտի։ Ընդ որում, հավանաբար դա Սերժ Սարգսյանն էլ Է գիտակցում, ու թերեւս դրա համար Է հպանցիկ նշում. «Այս ամենի մասին մենք բազմիցս ենք խոսել։ Կոնկրետ գործողություններ Էլ ենք կատարել, որոնք արդեն արդյունք են տալիս։ Սակայն ես չեմ զլանա ամեն պատեհ առիթ օգտագործել՝ սա հիշեցնելու»։ Անկեղծ ասած, ավելի լավ կլիներ, որ նախագահը հիշեցներ, թե այդ ինչ կոնկրետ քայլեր են արվել, որոնք արդյունք են տալիս:
«Ժողովուրդ»