Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ժամանակը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին

Նոյեմբեր 10,2011 11:25

Արդյունաբերողների եւ գործարարների միության՝ երեկ տեղի ունեցած համագումարում Սերժ Սարգսյանը մի հայտարարություն է արել, որը երեկոյան արդեն լայնորեն քննարկվում էր իշխանական կուլիսներում։ «Գործարարությունը պետք է հետետղականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»,- համագումարում ունեցած ծավալուն ելույթում ընղգծել է Սարգսյանը։ Այս նախադասությունը ներառող պարբերությունը սկսվում է այսպես. «Այո, մենք կանգնած ենք նոր սկզբի աոջեւ»։

Ներիշխանական ինտրիգների վերլուծաբանները նշված նախադասությունը դիտարկում են ընթացիկ քաղաքական պրոցեսների համատեքստում եւ պնդում, թե դրանով Սարգսյանն առաջին հերթին նկատի ունի երկու մարդու՝ Գագիկ Ծառուկյանին եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Ուշադրություն դարձրեք, եթե խոսեր միայն գործարարության եւ պետական համակարգի տարանջատման մասին, դա կվերաբերեր միայն Գագիկ Խաչատրյանին։ Եթե խոսեր միայն գործարարության եւ իշխանության տարանջատման մասին, դա կվերաբերեր միայն Գագիկ Ծառուկյանին. որովհետեւ վերջինս բիզնեսմեն է, բայց պետական համակարգում ներգրավված չէ։ Ներգրավված է քաղաքական իշխանության համակարգում։ Գագիկ Խաչատրյանը բիզնեսմեն է, բայց քաղաքական իշխանության համակարգում ներգրավված չէ, ներգրավված է պետական կառավարման համակարգում։ Իհարկե, նշված ձեւակերպումը ուղղակի կամ անուղղակի վերաբերում է նաեւ այլ մարդկանց, բայց դիտորդների գնահատմամբ՝ հիմնական թիրախը հենց Խաչատրյանն ու Ծառուկյանն են։ Նաեւ մեկ այլ միլիոնատեր՝ Հովիկ Աբրահամյանը, որը դե ֆակտո արդեն իսկ մեկուսացված է քաղաքական իշխանությունից։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930