Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցիներին աղբաման խոստանում են, դիտահորի կափարիչ՝ ոչ այնքան

Նոյեմբեր 10,2011 11:24

Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այս տարի քաղաքում  առկա աղբամանների թիվն ավելացել է 48-ով, ու սա հույս է, որ Վանաձորն ավելի մաքուր կլինի:

Ըստ քաղաքապետարանի, այսօր Վանաձորում աղբահանությունն ու սանիտարական մաքրումը կատարվում է ամեն օր, առանձին թաղամասերի ու շենքերի համար` 3 օրը մեկ հաճախականությամբ, իսկ սեփական տարածքներում` շաբաթական 2 անգամ:

Բայց քաղաքում քիչ չէ նաեւ շինարարական աղբը: Քաղաքապետարանը, սակայն չի պատրաստվում դա վերացնել, քանի որ իր խնդիրը չէ, բնակիչները պետք է մաքուր պահեն իրենց համայնքը:

Շինաղբից բացի, Վանաձորում նաեւ առանց կափարիչների դիտահորերի առատություն է: Հատկապես օրվա մութ ժամերին սա մեծ վտանգ ու սպառնալիք է: Բայց եթե քաղաքը մաքուր պահելու համար քաղաքապետարանը խոստանում է նոր աղբամաններ տեղադրել նաեւ հաջորդ տարի, ապա դիտահորերը փակելու հարցը ընդամենը քննարկվում է, թե երբ որոշում կկայացվի եւ այն երբ կիրականացվի՝ դեռ պարզ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930