Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականագետը Facebook-ի մասին

Նոյեմբեր 10,2011 11:16

 Հատված գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ հարցազրույցից

– Այսօր չե՞ք տեսնում այն վտանգը, որ յուրաքանչյուր մարդ «Ֆեյսբուքում» հավակնում է գրող լինել, հատկապես եթե մի 3 հազար ընկեր ունի, որոնցից 300-ը լայք կտան, մի 30-ն էլ քոմենթ կթողնեն։

– Ես մի պահ փորձեցի պաւոկերացնել, թե Գրիգոր Նարեկացուն իր ժամանակ ոնց էին լայք անում, ու ոչ կերպ չպատկերացրեցի։ Եթե դու գրող ես, խելացի մարդ, ապա քո արժեքը լայքերի թվաքանակի մեջ չի, դրանք վայրկենական խնդության պահեր են, որին անմիջապես հաջորդելու է խորը հիասթափությունը, երբ կհանդիպես խելացի մեկին, որը կասի՝ այ անգրագետ, ախր գրականությունը քո ի՞նչ խելքի բանն է։ Ես, օրինակ, չեմ պատկերացնում՝ Վիկտոր Համբարձումյանը կհանդուրժե՞ր, որ մեկը «Ֆեյսբուքում» դատողություններ աներ գալակտիկաների կամ միգամածությունների մասին, կդնեին-կսատկացնեին՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով։

– «Ֆեյսբուքն» այսօր նաեւ թիմային խմբավորումների է բաժանվել՝ «ով իմ խմբից չէ, ինձ դեմ է» տրամաբանությամբ։

– Ինչ-որ չափով այսօր «Ֆեյսբուքը» նաեւ հասարակության հայելին է, այնտեղ շատ լավ արտացոլվում են այդ բաժանարար գծերը, «հակա»-ներն ու «ընդդեն»-ները Դա սարսափելի բան է, առավել եւս, երբ դու մարդկանց ճանաչում ես ու գիտես, որ այսինչ այսինչյանն ու այնինչ այնինչյանն ընդամենը մի քանի տարի առաջ ջերմ հարաբերությունների մեջ էին, բայց հանկարծ ինչ-որ կասկածելի գաղափարներ եկան ու նրանց իրարից հեռացրին, այսինքն՝ մարդկային հարաբերություններն իրենց տեղը զիջեցին աննյութեղեն, մածուցիկ բաների, որոնք կոչվում են քաղաքական հոսանքներ, ընդդիմություն, դիմություն։ Դա սպանիչ բան է, բայց երբ թափանցում է մշակույթ, վերածվում է աղետի, գոնե մի դաշտ պիտի լինի՞, որտեղ ձեռք չի կարելի տալ: «Ֆեյսբուքը» մարդկանց կարծիքներ արտահայտելու հարթակ է տալիս, բայց մյուս կողմից էլ ով ասես ինչ ասես ասում է ու հետո շեշտում, որ դա իր իրավունքն է Սահմանադրությամբ ամրագրված, բայց ո՞ր Սահմանադրությունն է ամրագրում սուտ, կեղծ, հայհոյախառն խոսքի իրավունքը, այսինքն՝ այդ ազատ խոսքը բոլորովին էլ այդ ազատ խոսքը չի:

Սոնա Ադամյան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930