Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. ՀՀ իշխանությունները կարեւորում են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ԵՄ հետ համագործակցության համատեքստում,

Նոյեմբեր 10,2011 11:04

Հատված այսօր «Արեւելյան գործընկերություն. Զարգացումների ներքաղաքական եւ Եվրոպական համատեքստը» խորագրով խորհրդաժողովում  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից. «Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել մեր հասարակության մեջ: Եվրոպական արժեհամակարգը քաղաքացիների սեփականությունը դարձնելու եւ մեր տարածաշրջանի երկրները միմյանց եւ Եվրամիությանը մոտեցնելու գործում մեծ է հասարակական կազմակերպությունների դերը:

 Արեւելյան գործընկերության շրջանակներում գործող հարթակները կոչված են ընդհանուր եվրոպական արժեքների տարածման միջոցով նպաստելու բաժանարար գծերի վերացմանը, փոխճանաչելիության աստիճանի բարձրացմանը, խաղաղ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները կարեւորում են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ինչպես Եվրոպական Միության հետ համագործակցության համատեքստում, այնպես էլ երկրում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացներում»:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930