Լրահոս
Օրվա լրահոսը

Սթիվ Վոզնյակ. «Իմ այցը Հայաստան հատուկ առիթ է»

Նոյեմբեր 10,2011 10:50


Apple ընկերության համահիմնադիր, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվեն Վոզնյակն (Stephen Wozniak) ասել է, որ Հայաստան է ժամանել «շատ հատուկ մրցանակ» ստանալու նպատակով:

Սթիվեն Վոզնյակն ասել է այս մասին նոյեմբերի 9-ի երեկոյան Զվարթնոց օդանավակայանում Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում: «Ինձ Հայաստան են հրավիրել հատուկ մրցանակ ստանալու եւ առանձնահատուկ մարդկանց հետ հանդիպելու նպատակով», – ասել է Վոզնյակը:

Վաղը Երեւանում Սթիվեն Վոզնյակին կշնորհվի ՀՀ նախագահի` «Համաշխարհային հեղինակություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» մրցանակը: Մրցանակը ստեղծվել է Սինոպսիս Արմենիա ընկերության նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում Սթիվեն Վոզնյակն ասել է, որ «տեխնոլոգիաները մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար»:

«Ես մի լավ ընկեր ունեմ, բայց չգիտեի, որ նա հայ է, մինչեւ այսօր ինձ չասացին, որ Գարի Նաթաշյանը հայկական անուն է: Նա հաճախ է գալիս Հայաստան եւ աշխատում մանկատանը: Ես շատ եմ սիրում բարի արարքներով առանձնացող մարդկանց: Կարծում եմ Հայաստանն այն վայրն է, որտեղ մարդիկ շատ ուշադիր են նրանց նկատմամբ, ովքեր օգնության կարիք ունեն», – ասել է Սթիվեն Վոզնյակը Մեդիամաքսի հետ հարցազրույցում:

Այսօր Երեւանում Սթիվեն Վոզնյակը կհանդիպի Հայաստանի ՏՏ-հանրության ներկայացուցիչների հետ:

35 տարի առաջ, 1976-ի ապրիլի 1-ին, Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը ստեղծեցին Apple Computer-ը, որը համարվում է աշխարհի առաջին անհատական համակարգիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930