Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին

Նոյեմբեր 10,2011 10:46

Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել բոլոր նրանց, ովքեր շարունակում էին առաջիկա խորհրդարանում պատգամավորական մանդատ ստանալու հույսեր փայփայել։ «Այո, մենք կանգնած ենք նոր սկզբի առջեւ։ Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»,- երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Այն գործարարները, ովքեր այսօր պատգամավորական մանդատ ունեն եւ դեմ չեն շարունակելու իրենց օրենսդրական գործունեությունը, մտավախություն ունեն որ Սարգսյանը փորձում է դրանով իրենց հասկացնել, որ պատգամավոր դառնալու հույսեր չունենան։ Բայց եթե նախագահն իսկապես հետեւողական  է լինելու իր հայտարարությանը, ապա մտավախության հիմք պետք է ունենան ոչ միայն պատգամավորները։ Հայաստանում դժվար է գտնել պետական մի պաշտոնյա՝ բարձրաստիճան կամ նույնիսկ ոչ այնքան, որը սեփական բիզնես (ներ) չունենա՝ սկսած նախարարությունների ու գերատեսչությունների աշխատակիցներից, վերջացրած ոստիկանապետներով, դատախազներով եւ մյուսներով։

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930