Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ավելացել է տարադրամի պահանջարկը

Նոյեմբեր 10,2011 10:29

Վերջին մի քանի օրերին արժութային շուկայում դարձյալ լարվածություն է. արժեզրկվում է դրամը։ Սա հիմք է տալիս ասելու, որ շուկայում ավելացել է տարադրամի պահանջարկը։
Ամերիկյան արժույթի փոխարժեքը դրամի հարաբերությամբ վերջին օրերին բարձրացավ 5-6 նիշով՝ անցնելով 380 դրամի սահմանը։ Միայն նոյեմբերի 8-ին արժութային բորսայում դոլարը թանկացավ ավելի քան 2,7 դրամով։ Այդ ամենի հետեւանքով փոխանակման կետերում դոլարը գնվում եւ վաճառվում է արդեն 383-385 դրամով։
Չնայած անցած օրը բորսայական առեւտրի ընթացքում արձանագրվեց ամերիկյան արժույթի նաեւ ավելի բարձր փոխարժեք՝ 386 դրամ, այնուհանդերձ գործարքների ավարտին փոխարժեքները մի փոքր նվազեցին։ Բորսայական գործարքները փակվեցին դոլարի դիմաց 385,25 դրամով։
Այնուհանդերձ անընդմեջ թանկացումից հետո բորսայում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած գործարքների ավարտին դոլարի թեկուզ փոքր էժանացումը հիմք է տալիս ասելու, որ միջամտել է Կենտրոնական բանկը։ Պատահական չէ, որ այդ օրը գործարքների ծավալը հասավ 4,8 մլն դոլարի։ Մինչ այդ, վերջին օրերին ամերիկյան արժույթի թանկացման պայմաններում դրանք չէին գերազանցում 1 մլն դոլարի սահմանը։
Արժութային վերջին զարգացումներից հետո դոլարի վաճառքի գինը փոխանակման կետերում հասավ 385, իսկ բորսայում՝ մինչեւ 386 դրամի։ Սա ամերիկյան արժույթի ամենաբարձր փոխարժեքն է, որն արձանագրվել է տարվա ընթացքում։ Տարեսկզբից դոլարը լողում էր հիմնականում 380 դրամից ներքեւ։
Ամերիկյան արժույթի արժեւորման գործընթացում անցած մեկ ամսվա ընթացքում դոլարի միջին փոխարժեքը դրամի հարաբերությամբ ուժեղացել է 10-11 նիշով. եթե հոկտեմբերի սկզբին տատանվում էր 373-374, ապա այժմ՝ արդեն 384-385 դրամի սահմաններում։ Դրա գրեթե կեսը գրանցվել է անցած երկու-երեք օրվա ընթացքում։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930