Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպլեքսավորվենք ոչ թե մեծ քթից, այլ քիթն ամեն տեղ խոթելու սովորությունից

Նոյեմբեր 09,2011 21:39

Անի Աբրահամյան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս

 

Մեր օրերում շատ հաճախ կարելի է լսել «վա՜յ, քիթս մեծ ա», «ոնց չեմ սիրում քիթս, իսկական հայի քիթ ա» և նմանատիպ այլ արտահայտություններ, որոնք վկայում են մեր երիտասարդների բարդույթների մասին, սակայն պետք է նկատել, որ բարդույթ ասվածն իրականում ավելի մեծ է ու խորը, քան քիթը: Մինչ քթի չափերին անդրադառնալը, մի հարց` ո՞վ և որտե՞ղ է սահմանել «իդեալական քիթ» ասվածը:

Եթե հետևենք մեծ մտածող Սոկրատի տեսությանը, ապա գեղեցիկ է այն, ինչը օգտակար ու նպատակահարմար է: Այսինքն` մեծ քիթը գեղեցիկ է, քանի որ օգնում է լավ շնչել: Սրանից երևում է, որ «մեծ քթի» մասին մեր փիլիսոփայությունը հակասում է իսկական փիլիսփայությանը:

Վերադարձ բարդույթին. մարդիկ պետք է բարդույթավորեն ոչ թե արտաքին «թերություններից», այլ իրենց կաղ բնավորությունից: Զարմանում եմ, ոնց կարելի է ընդօրինակել մարդուն, ում  «փոքր քթին» միջակ բժշկի ձեռագիր կա, և ով անդադար խոսում է «աստղերի» կյանքից, վարք ու բարքից` չնայելով անգամ իր չափազանց «նորաձև ու ճաշակով» հագուստներին:

Ընդօրինակելը դեռ ի՞նչ է որ, մի բան էլ նախանձում է նրա ստորագրված քթին: Եվ եթե հայտնի ասացվածքը հարմարեցնենք «քթի տեսությանը», ապա կստանանք հետևյալը. «Որքան մարդ, այնքան` քիթ»:

Եզրակացություն. բարդույթավորվենք ոչ թե մեծ քթից, այլ քիթն ամեն տեղ խոթելու սովորությունից:

 

 

 

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930