Թայլանդի հեղեղների պատճառով առաջացած կոշտ սկավառակների դիֆիցիտը մոտակա շաբաթների ընթացքում միայն ավելի մեծ չափերի կհասնի: Այս մասին հայտարարել է Piper Jaffray-ի վերլուծաբան Գուս Ռիչարդը, հաղորդում է CNET-ը:
Մասնագետը նշել է, որ ԱՄՆ-ում վինչեստրները կվերջանան նոյեմբերին: Խնդիրն այն է, որ կոշտ սկավառակների արտադրության 50 %-ը բաժին է ընկնում Թայլանդին: «Վինչեստրների գներն արդեն իսկ բարձրացել են 10-60%-ով»,- ասել է Ռիչարդը:
Barclays վերլուծական ընկերության կանխատեսմամբ՝ վինչեստրների դեֆիցիտի պատճառով անձնական համակարգիչների արտադրությունը 4-րդ եռամսյակում կնվազի 4,3-7,2%-ով, իսկ 2012-ի առաջին եռամսյակում վիճակը չի բարելավվի: