Լրահոս
Օրվա լրահոսը

22 ամիս եւ 4 դատական լսում տեղեկություններ ստանալու համար

Նոյեմբեր 09,2011 20:41

ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը, նոյեմբերի 7-ի որոշմամբ, մասնակիորեն բավարարել է ՊԵԿ-ի վերաքննիչ բողոքը: Դատարանը մասնակիորեն բավարարել է նաեւ Լ.Բարսեղյանի հայցը, որով ճանաչել է քաղաքացու՝ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, պարտավորեցրել ՊԵԿ-ին` քաղաքացուն տրամադրել թանկարժեք ժամացույցներով պարգեւատրվածների մասին հարցված տեղեկությունները եւ ՊԵԿ-ից քաղաքացուն փոխհատուցել 7.000 դրամ: Այս որոշմամբ, փաստորեն, մերժվել է քաղաքացուն` ՊԵԿ-ի գնած ծառայության` հանդիսության ժամերի եւ մասնակից արտիստների մասին տեղեկությունների տրամադրման պահանջը:

Հիշեցնենք, որ հայցվորը`  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը, նախորդ տարվա հունվարին տեղեկություններ էր հարցրել ՊԵԿ նախագահից 2009 թվի դեկտեմբերին աշխատակազմի տարեմուտի հանդիսության եւ պարգեւատրումների մասին ու պատասխանի չէր արժանացել: Խոսքը 29.5 մլն դրամով (մոտ 81.000 ամերիկյան դոլար) հանդիսության եւ 21,2 մլն դրամով (մոտ 58.000 ամերիկյան դոլար) 20 ժամացույցների գնման գործարքների մանրամասների մասին է: Միայն դատական հայց ներկայացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանել էր հարցմանը եւ մերժել տեղեկությունների տրամադրումը, միաժամանակ նշելով, թե այդ տեղեկությունները տեղադրված  են համացանցում, այն դեպքում, երբ հարցված տեղեկությունները համացանցում չեն եղել:

Լ. Բարսեղյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն անհասկանալի է համարել՝ ինչպե՞ս է վարչական վերաքննիչ դատարանը հասկացել, թե ՊԵԿ-ը հանդիսության մասին հարցված տեղեկությունները չունի. «Մանավանդ, երբ ՊԵԿ պատասխանում գրված է, որ հարցված տեղեկությունները տեղադրված են պաշտոնական կայքէջում: Մնում է անհասկանալի, թե ինչու է դատարանը գտել, որ հարկավոր է փոխհատուցել միայն 7.000 դրամ, ինչո՞ւ հատկապես 7.000 դրամ, երբ 2010-ին Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատարանի 2010 թվի վճիռը բեկանման է ենթակա, իսկ Վճռաբեկ դատարանում գործը լսելու համար վճարվել էր 20.000 դրամ պետական տուրք»:

Հայցվորը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վերջին որոշումը երկրորդ անգամ բողոքարկելու է ՀՀ Վճռաբեկ դատարան: «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ տեղեկության որոնման այս գործը ձգձգվում է արդեն 22 ամիս եւ լսվել է 4 անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930